Pullman Residences Yerevan-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք TOON EXPO 2025-ին
- Robert Hakobyan
- Jun 11
- 1 min read

Pullman Residences Yerevan-ը կմասնակցի հունիսի 27-ից 29-ին կայանալիք TOON EXPO 2025-ին Մոսկվայի «Տիմիրյազև» կենտրոնում։ Անշարժ գույքի միջազգային ցուցահանդեսը մեկ հարթակում կներկայացնի առաջատար կառուցապատողների, ներդրողների և գնորդների, որոնք փնտրում են տարածաշրջանում բարձրակարգ սեփականություն ձեռք բերելու հնարավորություն։
Pullman Residences Yerevan-ը բրենդավորված բնակելի համալիր է՝ տեղակայված Երևանի կենտրոնին մոտ։ Համալիրը կառուցվում է հյուրընկալության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող Pullman Hotels & Resorts-ի հետ համագործակցության շնորհիվ։ Նախագիծը միավորում է ժամանակակից ճարտարապետությունը, ենթակառուցվածքային ճկուն համակարգը, ինչպես նաև բացառիկ հարմարություններ՝ շուրջօրյա կոնսիերժից, Wellness & SPA-ից մինչև լաունջ բար և լիովին կահավորված ֆիթնես կենտրոն։
TOON EXPO ցուցահանդեսին Pullman-ի տաղավարի այցելուները հնարավորություն կունենան՝
Անհատական խորհրդատվություն ստանալ նախագծի թիմից
Ուսումնասիրել հատակագծերը և գնելու տարբերակները
Ստանալ տեղում ամրագրելու հնարավորություն
Ինչո՞ւ այցելել Pullman Residences Yerevan-ի տաղավար TOON EXPO ցուցահանդեսին
Նախագիծը գտնվում է ակտիվ շինարարության փուլում և պատրաստ է մինչև 10-րդ հարկը։ Pullman Residences Yerevan-ը հնարավորություն է տալիս թե՛ բնակվել և թե՛ ներդրում կատարել։ Այն առաջարկում է իր գնորդներին բարձրակարգ ապրելակերպ և երկարաժամկետ արժեք՝ ապահովագրված համաշխարհային ճանաչում ունեցող բրենդով։
Վայր՝ «Տիմիրյազև» կենտրոն, Վերխնայա պուրակ 6, շենք 1
Ամսաթիվ՝ հունիսի 27-29, 2025
Տևողություն՝ 10:00 - 20:00
Բացահայտե՛ք Pullman Residences Yerevan-ը, որտեղ բնակավայրը դառնում է ապրելակերպ։
Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ մեր տաղավարում։
Comentarios