top of page

Աշխարհ, որը կառուցվում է Ձեր շուրջ

Նախագծի պատկերասրահ

Anchor 2
WhatsApp Image 2024-11-01 at 23.37.26.jpeg

Միջազգային չափորոշիչներին համապատասխան պրեմիում դասի բնակելի համալիր

Pullman Residences Yerevan-ը նոր բնակելի համալիր է, որը վերասահմանում է ժամանակակից բարձրակարգ կենսակերպը Երևանում։ Այն առաջարկում է երկու եզակի փորձառություն՝ Pullman Living՝ ամբողջությամբ կահավորված, երկարատև բնակության համար նախատեսված բնակարաններ, որոնք մեկ հարկի տակ միավորում են տան հարմարավետությունն ու հյուրանոցային սպասարկումը։

Pullman Residences՝ բարձրակարգ հարմարություններ՝ սենյակների սպասարկում, կոնսիերժ ծառայություն, առողջ ապրելակերպի հնարավորություն՝ սպորտային ենթակա, սպա, ինչպես նաև ռեստորանի և ակումբային սրահի հասանելիություն։

Մեր համալիրը միավորում է աշխույժ քաղաքային կյանքը և խաղաղ, հարմարավետ կենսակերպը։ Այն առաջարկում է էկոլոգիապես մաքուր միջավայր, զբոսանքի համար վայրեր, ավտոկայանատեղի, coworking տարածքներ և kid's club։

Anchor1

Pullman Residences. Պատմական ժառանգություն

Սկսած 1867-ից

1867 թվականին հիմնադրվելուց ի վեր Pullman բրենդը ներկայացրել է պրեմիում դասի կյանքը նոր չափանիշներով: Իր նորարարական և նրբաճաշակ մոտեցմամբ Pullman-ը շարունակում է ընդլայնվել և ձևավորել իր բնակիչների համար նոր՝ ավելի շքեղ ապրելակերպ ամբողջ աշխարհում: Այս պրեմիում բրենդը մարմնավորում է բարձրորակ կենսակերպ՝  նախատեսված առավելագույն հարմարավետության համար:

Door.jpg
RoomService.png

Ծառայություններ և Առավելություններ

Pullman Residences Yerevan-ն ապահովում է պրեմիում դասի կյանք՝ մի շարք ծառայություններով և առավելություններով: Մեր անհատականացված արտոնությունները նախատեսված են Ձեր առօրյան բարելավելու համար և տալիս են Ձեզ ավելի շատ ժամանակ կենտրոնանալու այն ամենի վրա, ինչն իսկապես կարևոր է: Սկսած կոնսիերժից ու կենցաղային ծառայություններից մինչև Accor Group-ի հյուրընկալության առաջնահերթ արտոնություններ՝ յուրաքանչյուր մանրուք ստեղծված է կատարյալ հարմարավետություն ապահովելու համար:

Բացառիկ հարմարություններ

Pullman-ում մենք հավատում ենք անհոգ և հաճելի ապրելակերպին։
Մեր բոլոր հարմարությունները խնամքով ընտրված են՝ ձեր փորձառությունն առավել ամբողջական և հաճելի դարձնելու համար։ Ամեն ինչ նախագծված է ձեր հարմարավետությունը հաշվի առնելով՝ սկսած առողջության և հանգստի գոտիներից, որոնք օգնում են վերականգնվել, մինչև սննդի տարբերակներ, որոնք բավարարում են ցանկացած նախընտրություն։

Վայելեք բարձրակարգ սպասարկում, ժամանակակից հարմարություններ և ոճային տարածքներ Pullman Residences-ում։

R7.jpg
R27.jpg

A Resort You Can Call Home 

Pullman Residences-ը, գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը 3-7 րոպե հեռավորության և 150 մետր բարձրության վրա, առաջարկում է անզուգական տեսարան դեպի Արարատ։ Բնակարանային այս համալիրի սպասարկումն իրականացվում է Pullman-ի անձնակազմի կողմից՝ համաձայն Accor-ի բարձրակարգ չափանիշների։ Սեփականատերերը վայելում են բարձրակարգ ծառայություններ և որակյալ սպասարկում՝ երաշխավորելով հարմարավետ կենսակերպ։
 

Մենք վերաիմաստավորում ենք առողջ ապրելակերպը

Մեր 20,000 ք․մ․ մակերեսով տարածքից միայն 20%-ն է կառուցապատվում, ինչը ենթադրում է ընդարձակ ընդհանուր օգտագործման  տարածքներ, մանրակրկիտ մշակված հարմարությունների առկայություն:

20․000 ք․մ․

Ընդհանուր հողի մակերես

8,000 ք․մ․

Ներսի ընդհանուր օգտագործման տարածքներ

16,000 ք․մ․

Կանաչ զոնաներ

3,000 ք․մ․

Սպորտային ենթակառուցվածքներ

Բացահայտեք բացառիկ առավելություններն ու փոխակերպեք Ձեր կենսակերպը՝ Accor ALL անդամակցությամբ

Untitled-1.png
  • Բացառիկ հրավեր Accor Live Limitless-ի PLATINUM կարգավիճակ ստանալու համար

  • VIP ամրագրում Accor-ի հյուրանոցների, հանգստավայրերի և այլ հյուրընկալության ծառայությունների համաշխարհային ցանցում՝ ճանապարհորդության պլանավորման աջակցությամբ

  • Ամբողջ աշխարհի ավելի քան 5,700 հյուրանոցներում և հանգստավայրերում ժամանելուն պես նախատեսված դասի ավտոմատ բարձրացում։ (պայմանավորված հասանելիությամբ)**

  • 20% զեղչ՝ ամբողջ աշխարհում Accor Group-ի հյուրանոցների և հանգստավայրերի լավագույն հասանելի արժեքներից։

ՔԱՆԻ ՈՐ PULLMAN-Ի ԿՅԱՆՔԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է 
Լինելով Pullman-ի պրեմիում բնակարանի սեփականատեր՝ Դուք կարող եք մասնակցել Accor Ownership Benefits ծրագրին՝ արժանանալով VIP կարգավիճակի ամբողջ աշխարհում:
Ինչպես նաև, կստանաք Accor Live Limitless հավատարմության ծրագրի Platinum կարգավիճակ.

Map v1.1_4x (1).png
partnerss-01.jpg

Նախագծի թիմ

Կորպորատիվ պրոֆիլ

Accor-ը հյուրընկալության ոլորտում համաշխարհային առաջատար է՝ ներկայանալով 110 երկրում՝ ավելի քան 5700 հյուրանոցների, հանգստավայրերի և բնակելի համալիրների միջոցով։ Ավելի քան 50 տարվա փորձով՝ Accor-ը ստեղծում է նոր ու ոգեշնչող ձևաչափեր՝ ապրելու, աշխատելու և հանգստանալու համար՝ ներկայացնելով վերոնշյալների յուրահատուկ փորձառություններ։ Accor-ի բիզնեսը խթանող պորտֆելը զարգացնում է հյուրընկալության ոլորտի  փորձառությունը՝ ապահովելով բարձր արդյունավետություն։
Accor SA-ն ցուցակագրված է Փարիզի Euronext բորսայում (ISIN: FR0000120404) և ԱՄՆ OTC շուկայում (Ticker: ACRFY)։

Pullman Hotels & Resorts-ն առաջարկում է բարձրակարգ, լիցքավորող և ժամանակի ոգուն համահունչ փորձառություն։ Հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած արժեքներին (մշտապես զարգանալ, հարմարավետություն և վստահելիություն ստեղծել), որոնք 150 տարի առաջ հիմք հանդիսացան բրենդի զարգացման համար, այժմ Pullman-ը ներկայանում է աշխարհում իր թվով 155 նախագծերով։ Այն ունի նաև մշակման փուլում գտնվող 61 նախագիծ 42 երկրում, որոնց թվում են՝ Pullman Paris Tour Eiffel, Pullman Park Lane Hong Kong, Pullman Shanghai South, Pullman London St Pancras և Pullman Sao Paulo Vila Olímpia։

2019 թվականից ի վեր «Տեխնոտուն» ընկերությունը ձևավորում է անշարժ գույքի զարգացման նոր մշակույթ Հայաստանում։ Հիշատակման արժանի մեր գործերից է Կասկադի մոտ գտնվող բազմաֆունկցիոնալ բնակելի շենքը՝ նորարարությանը հավատարիմ լինելու մեր վկայությունը։ 

Տեխնոտունը նպաստում է Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ առաջարկելով ներդրումային բացառիկ հնարավորություններ և սահմանելով նոր չափանիշներ քաղաքաշինության ոլորտում։

Կապ

Վաճառքի գրասենյակ
+374  55 065 055

Հասցե 

Նորքի Այգիներ 180

Էլ․ փոստ 

sales@pullmanyerevan.com

Հաղորդակցվեք մեզ հետ

Հետևեք մեզ

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube

Pullman Residences Yerevan is neither owned, developed, nor sold by Kazakhstan Management Hotel Company LLP or any of its affiliates. The project is independently owned and operated by Technotun LLC, which assumes full responsibility for its ownership, development, and management. Technotun LLC uses the Pullman name under a licensing agreement with Pullman, which does not imply any ownership, endorsement, or direct affiliation by the Pullman brand or its parent company.

© 2025 by Technotun LLC

bottom of page