Ծառայություններ
Հիմնական ծառայություններ
-
Բնակելի համալիրի կոնսիերժ
-
Դռնապաններ և valet
-
Անվտանգություն
-
Անհատական սպասարկում (Owner Services)
-
Clubhouse/Բնակելի համալիրի լաունջի աշխատակազմ
-
Accor Ownership Benefits ծրագիր
-
Ընդհանուր տարածքների սպասարկում
-
Ընդհանուր տարածքների մաքրում
-
Ընդհանուր տարածքների կոմունալ ծախսեր
-
Ընդհանուր տարածքների «Փոխարինման պահուստ»
-
WIFI ինտերնետ բնակելի համալիրի լաունջում
-
Ընդհանուր և վարչական ծախսեր
-
Գույքի ապահովագրություն (հիմնական շենք/ընդհանուր տարածքներ)
Հիմնական ծառայությունները ներառված են տան սեփականատերերից գանձվող տարեկան սպասարկման վճարի մեջ:
À La Carte ծառայություններ
Դարձրեք Ձեր կենսակերպն ավելի հարմարավետ՝ օգտվելով մեր À La Carte ծառայություններից.
-
Քիմմաքրում և լվացքատուն
-
Բնակարանի մաքրում
-
Բնակարանի սպասարկում
-
«While You Are Away» սպասարկման փաթեթ
Հիշեցում՝ À la carte ծառայությունները ներառված չեն սեփականատերերի ստանդարտ սպասարկման վճարների մեջ:
Կոնսիերժ ծառայություն
Մեր անհատականացված կոնսերժ ծառայությունը դարձնում է ձեր առօրյան ավելի պարզ ու կազմակերպված՝ ազատելով ժամանակ այն պահերի համար, որոնք ամենաշատն են արժեքավոր։ Վայելեք հարմարավետություն և լիարժեք հանգստություն՝ վստահելով մեր փորձառու թիմի հոգատար և արդյունավետ աջակցությանը։
Թե՛ տրանսպորտի կազմակերպում, թե՛ ամենապահանջված ռեստորաններում սեղան ամրագրում, և թե՛ բացառիկ միջոցառումների տոմսերի ձեռքբերում — մեր կոնսերժը, ապավինելով իր լայնածավալ կապերին ու տեղական փորձին, արագ և ճշգրիտ կկատարի ձեր ցանկացած խնդրանք։

![PAGES[297x167]-06_edited.jpg](https://static.wixstatic.com/media/a6ee51_b83baf2f0333424fbc79c55e8b739c32~mv2.jpg/v1/fill/w_489,h_507,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/a6ee51_b83baf2f0333424fbc79c55e8b739c32~mv2.jpg)
Սենյակների սպասարկում / Քիմմաքրում / Լվացքատուն
Վայելեք անհոգ կյանք՝ օգտվելով մեր բացառիկ սենյակների սպասարկումից, մաքրության և լվացքատան ծառայություններից։ Միշտ մաքուր սպիտակեղենը, անթերի պահպանված տարածքները և հարմարավետ լվացքատան ծառայությունը ապահովում են, որ ձեր զգեստապահարանը միշտ պատրաստ լինի։
Հանգստացեք ու վերականգնվեք՝ վստահ լինելով, որ յուրաքանչյուր մանրուքը հաշվի է առնված, որպեսզի դուք կարողանաք կենտրոնանալ իսկապես կարևոր բաների վրա։
Անվտանգության ծառայություն
Համապարփակ անվտանգության ծառայությունը բազմաշերտ մոտեցմամբ ապահովում է համալիրի և նրա բնակիչների անվտանգությունն ու պաշտպանությունը: Մեր զգոն անվտանգության անձնակազմը 24/7 հերթապահություն է իրականացնում՝ հետևելով տարածքին և օգտագործելով առաջադեմ հսկողության տեխնոլոգիաներ: Վերահսկվող մուտքի կետերը ամրա պնդում են անվտանգությունը՝ ապահովելով անվտանգ միջավայր բոլոր բնակիչների և հյուրերի համար:
Ձեր ապահովությունը մեր առաջնահերթությունն է։
![PAGES[297x167]-07_edited.jpg](https://static.wixstatic.com/media/99076f_d6a6d1e08f1a46bfbf4f32fe75807c79~mv2.jpg/v1/fill/w_488,h_507,al_c,q_80,usm_0.66_1.00_0.01,enc_avif,quality_auto/99076f_d6a6d1e08f1a46bfbf4f32fe75807c79~mv2.jpg)
Առավելություններ
Բացահայտեք բացառիկ առավելություններն ու փոխակերպեք Ձեր կենսակերպը՝ Accor ALL անդամակցությամբ

-
Բացառիկ հրավեր Accor Live Limitless-ի PLATINUM կարգավիճակ ստանալու համար
-
VIP ամրագրում Accor-ի հյուրանոցների, հանգստավայրերի և այլ հյուրընկալության ծառայությունների համաշխարհային ցանցում՝ ճանապարհորդության պլանավորման աջակցությամբ
-
Ամբողջ աշխարհի ավելի քան 5,700 հյուրանոցներում և հանգստավայրերում ժամանելուն պես նախատեսված դասի ավտոմատ բարձրացում։ (պայմանավորված հասանելիությամբ)**
-
20% զեղչ՝ ամբողջ աշխարհում Accor Group-ի հյուրանոցների և հանգստավայրերի լավագույն հասանելի արժեքներից։
ՔԱՆԻ ՈՐ PULLMAN-Ի ԿՅԱՆՔԸ ՓՈԽԱԴԱՐՁ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Է
Լինելով Pullman-ի պրեմիում բնակարանի սեփականատեր՝ Դուք կարող եք մասնակցել Accor Ownership Benefits ծրագրին՝ արժանանալով VIP կարգավիճակի ամբողջ աշխարհում:
Ինչպես նաև, կստանաք Accor Live Limitless հավատարմության ծրագրի Platinum կարգավիճակ.