top of page
Առաջընթաց
Pullman Residences Yerevan-ը աստիճանաբար կյանքի է կոչում քաղաքի ամենապահանջված վայրերից մեկում տեղակայված ժամանակակից բնակելի համալիրի գաղափարը:
Շինարարությունը սկսվել է 2024 թվականի հունվարին՝ հիմքի նախապատրաստումից, իսկ ապրիլին հաջորդել է ստորգետնյա հատվածի կառուցումը: 2026 թվականի փետրվարի դրությամբ ավարտվել է համալիրի բոլոր կորպուսների մոնոլիտային շինարարությունը, և ակտիվորեն մեկնարկել են ապակեպատման ու ֆասադային աշխատանքները՝ նախագիծն ավարտական փուլին մոտեցնելով։
Նախագծի կառուցման վերջնաժամկետը 2027 թվականն է:
bottom of page
