top of page
Search

Pullman Residences Yerevan-ը իր լանդշաֆտային դիզայնը վստահում է Spectrum Georgia ճարտարապետական ընկերությանը

Հայաստան 2025 թվական, հունիս. Pullman Residences Yerevan-ը հայտարարում է նոր համագործակցության մասին վրացական Spectrum ճարտարապետական ընկերության հետ, որը հայտնի է իր նորարարական լուծումներով։

Համագործակցության շրջանակում, Spectrum ընկերությունը կղեկավարի Pullman Residences Yerevan-ի լանդշաֆտային դիզայնի հետ կապված ծրագրերը։ Ներդնելով իր տարիների փորձն ու հմտությունները՝ այս ընկերությունը կաջակցի տարածաշրջանում ամենասպասված նախագծերից մեկի իրագործմանը։

Spectrum ընկերության պորտֆոլիոն ներառում է բարձրակարգ բնակարանների, հյուրանոցային տարածքների և հասարակական ճարտարապետության բազմազան նախագծեր Եվրոպայում, Մերձավոր Արևելքում, Ավստրալիայում և ԱՄՆ-ում։ Spectrum ընկերությունը հայտնի է իր «Design & Build» մոտեցմամբ, որը շեշտադրում է արհեստավարժությունը, կայունությունը և բացառիկ ոճը։


«Spectrum-ի փիլիսոփայությունը՝ ստեղծել նորարարական լուծումներով էկոլոգիապես մաքուր միջավայր, լիովին համընկնում է Pullman Residences նախագծի մեր տեսլականի հետ, - նշել է Pullman Residences Yerevan-ի տնօրեն Տիգրան Մնացականյանը։ Մեզ ոգեշնչում է համագործակցությունը մի թիմի հետ, որը կիսում է մեր նվիրվածությունը՝ բնակելի համալիրում ապրելու փորձառությունը նոր մակարդակի բարձրացնելու գործում»։
«Spectrum-ի փիլիսոփայությունը՝ ստեղծել նորարարական լուծումներով էկոլոգիապես մաքուր միջավայր, լիովին համընկնում է Pullman Residences նախագծի մեր տեսլականի հետ, - նշել է Pullman Residences Yerevan-ի տնօրեն Տիգրան Մնացականյանը։ Մեզ ոգեշնչում է համագործակցությունը մի թիմի հետ, որը կիսում է մեր նվիրվածությունը՝ բնակելի համալիրում ապրելու փորձառությունը նոր մակարդակի բարձրացնելու գործում»։

Այս համագործակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է Pullman Residences Yerevan-ի նվիրվածությունը՝ Երևանում ստեղծելու. որակյալ ճարտարապետական գործ՝ համագործակցելով տարածաշրջանի լավագույն մասնագետների հետ։


 
 
 

Comments


Կապ

Վաճառքի գրասենյակ
+374  55 065 055

Հասցե 

Նորքի Այգիներ 180

Էլ․ փոստ 

sales@pullmanyerevan.com

Հաղորդակցվեք մեզ հետ

Հետևեք մեզ

  • Instagram
  • Facebook
  • LinkedIn
  • YouTube

Pullman Residences Yerevan is neither owned, developed, nor sold by Kazakhstan Management Hotel Company LLP or any of its affiliates. The project is independently owned and operated by Technotun LLC, which assumes full responsibility for its ownership, development, and management. Technotun LLC uses the Pullman name under a licensing agreement with Pullman, which does not imply any ownership, endorsement, or direct affiliation by the Pullman brand or its parent company.

© 2025 by Technotun LLC

bottom of page