Pullman Residences Yerevan-ը ներկայացրեց հայկական պրեմիում ապրելակերպը TOON EXPO MOSCOW 2025-ին
- Robert Hakobyan
- Jul 7
- 1 min read

Հունիսի 27-ից 29-ը Մոսկվայի «Տիմիրյազև» կենտրոնում անցկացվեց TOON EXPO MOSCOW 2025 ցուցահանդեսը, որին մասնակցեց Pullman Residences Yerevan ընկերությունը։ Big Projects-ի կողմից կազմակերպված լայնամասշտաբ իրադարձությանը մասնակցում էին անշարժ գույքի ոլորտում հայտնի 30 կազմակերպություն` (հիմնականում հայկական) ներկայացնելով ավելի քան 50 նախագիծ։
Էքսպոն հյուրընկալեց ավելի քան 5000 հոգու, որոնց թվում էին անշարժ գույքի գործակալներ, ներդրողներ, կառուցապատողներ և գնորդներ։

Pullman Residences Yerevan-ն առանձնանում էր իր նախագծով, որն առաջարկում է պրեմիում ապրելակերպ՝ հագեցած հյուրանոցային ծառայություններով, և այս ամենը՝ համաշխարհային ճանաչում ունեցող Pullman Hotels & Resorts բրենդի հետ համագործակցության շնորհիվ։ Նախագծի հանդեպ իրենց հետաքրքրությունն արտահայտեցին բացառիկ հարմարություններ, էկոլոգիապես մաքուր միջավայր և պրեմիում ապրելակերպ փնտրող հյուրերը։
Pullman Residences Yerevan-ի թիմը անցկացրեց անհատական խորհրդատվություն՝ ներկայացնելով հյուրերին հուզող բոլոր մանրամասները, մասնավորապես նախագծի տեղակայման և բացառիկ հարմարությունների վերաբերյալ (24/7 կոնսիերժ ծառայություն, առողջ ապրելակերպ վարելու հարմարություններ, պանորամային տեսարան, ներդրման հնարավորություններ)։
TOON EXPO-ին մասնակցելը կարևոր ռազմավարական քայլ էր Pullman Residences Yerevan-ի համար, քանի որ այդ իրադարձությունը կամուրջ էր սփյուռքահայ համայնքի և մեր նախագծի միջև, որն էլ իր հերթին սկիզբ կդնի հետագա համագործակցությունների զարգացմանը։




Comments